National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.12.2017
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է նստաշրջանի աշխատանքը
1 / 6

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացրել: Կառավարությունն առաջարկել է շտկում կատարել փաթեթում ներառված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում, որով առավել հստակ են սահմանվել պարբերաբար կամ տարաժամկետ կատարում պահանջող վարույթների համար կատարողական թերթ տալու դեպքերը:

Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարն ընդգծել է, որ փաթեթը չի կարգավորում դատական սանկցիաների հարցը, այսինքն փաստաբանի, դատախազի նկատմամբ դատավորի կողմից տուգանք նախատեսելու դրույթը. դա կարգավորվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Նշվել է, որ օրենսդրական փաթեթով կարգավորվում է Երեւանում մեկ միասնական դատարան ունենալու հարցը, սահմանափակվում են դատավորների կողմից արձակուրդների դիմումներ տալու չարաշահումները, նաեւ սահմանվում են պարզեցված վարույթներ: Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկ է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ դատարանների նախագահների խորհրդին որոշումներ կայացնելու համար տրվող ժամկետն առաջարկելով երկարաձգել. 10-օրյա ժամկետը փոխարինվել է 20-օրյա ժամկետով: Փոխնախարարն անդրադարձել է նաեւ քրեական գործերով դատավարության առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի մտահոգությանը՝ նշելով, որ այդ խնդիրը կարգավորված է. հստակ սահմանված է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը որպես կանոն բաշխվում են դատարանի այն նստավայրերի դատավորների միջեւ, որի սպասարկման տարածքում գործող ՀՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումից ստացվել է քրեական գործը, եթե դրանով չի խախտվում համապատասխան օրենքով նախատեսված հավասարակշռված բաշխման կանոնը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խոսել է կառավարության կողմից հրատապ կարգով բերված նախագծերի քննարկման մասին՝ առաջարկելով խորհրդարանին պահանջել կառավարությունից խորհրդարանի քննարկմանը ներկայացնել օրենքների նախագծերը ծրագրային ու ողջամիտ ժամկետում: Նշվել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկություններին:

Տեսակետներ են հայտնել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Գեւորգ Կոստանյանը: Նա ընդգծել է, որ ընդդատության փոփոխությանը վերաբերող իր առաջարկը կառավարությունը հաշվի է առել: Պատգամավորն անդրադարձել է նաեւ օրենսդրական փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունման ընթացակարգին եւ այդ հարցում պատգամավորների մտահոգությունների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են նաեւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված բոլոր օրինագծերն ու օրենսդրական փաթեթները:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ՀՀ Ազգային ժողովն ավարտել է 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը:


03.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հանու...

03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...

03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am